50607 դիտում
12:35 18-05-2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու «01»-ը. «01»-ն էլ բախվել է խանութի պատին. բժիշկները պայքարում են վիրավոր դպրոցական տղայի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի 9-րդ հասցեի դիմաց բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Սերգեյ Իսահակյանի վարած Lexus GX 470 մակնիշի 10 VP 088 համարանիշի և Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սուրեն Հակոբյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 35 ՍN 687 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառյողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ; Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և բախման հետևանքով խանութի պատին հարվածած ВАЗ 21013-ը դուրս են բերել երթևեկելի գոտի։
Տեղում հետաքննչակ աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Սանոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+