175645 դիտում
18:29 22-06-2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում, KIA Sorento-ն ճանապարհի մեջտեղում կողաշրջվել է. 16-ամյա տղան հիվանդանոցում մահացել է. 13-ամյա տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում KIA Sorento մակնիշի 71 AV 999 համարանիշի ավտոմեքենան Վեդի-Գոռավան–Արարատ ավտոճանապարհի Գոռավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչներ Գևորգ Պողոսյանն ու Անուշավան Սաղոյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը մահացել է:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Է. Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վեդի քաղաքի բնակիչ, 16-ամյա Մարտին Վարդանյանն էր, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Էդվին Մարտիրոսյանն է:
Հրշեջ-փրկարարները ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերեցին ավտոմեքենան, որից հետո կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)