211652_close_icon

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ «Lexus»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա կամրջի բետոնե հենապատին։ Հայրն ու նրա 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17128 դիտում article-date 19:30 08-07-2025
Այսօր հուլիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:10-ի սահմաններում 32 ամյա Էդգար Մ․-ն իր վարած  «Lexus» մակնիշի մեքենայով Երևան–Երասխ Մ-2 ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա կամրջի բետոնե հենապատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն  ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքի գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Սիմոնյանն ու Վոլոդյա Հովհաննիսյանը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Վթարի մասին տեղեկությունը ՊԾ Արարատի մարզի գումարտակից փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շախոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Նարեկ Գզիրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները, տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։



 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր