211652_close_icon
views-count55757 դիտում article-date 12:57 13-05-2019

Վիճաբանություն, ծեծկռտուք և վրաերթ Երևանում. Արթուր Աբրահամի տան դիմաց վիճաբանությունից հետո «յաշիկավարը» Mercedes G-ով վրաերթի է ենթարկել 3 հոգու ու դիմել փախուստի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի Սարի Թաղի բնակիչներ, 20-ամյա Արթուր Հովակիմյանին, 26-ամյա Թելման Հովակիմյանին և Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ավետիս Քարամյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գաիկ Շամշյանը, վարորդը դիմել է փախուստի, իսկ Ա. Քարամյանը մարմական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Ա. և Թ. Հովակիմյանները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկութհունը փոխանցել է անապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչև վրաերթը, Քաջազնունի փողոցի 34 տան դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որից հետո կռվի մասնակից Mercedes G «յաշիկը» վրաերթի է ենթարկել նշված անձանց և դիմել փախուստի։ Նշված փաստով քննություն պետք է կատարի ոստիկանության Էրեբունու բաժինը, սակայն փաստով նախաքննություն է կատարում ՃՈ հետաքննչական բաժանմունքը։ Գ. Շամշյան տեղեկություններով՝ ոոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն պարզել են կասկածյալի ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «յաշիկավարին» հայտաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր