113037 դիտում
22:38 04-08-2017
Վրաերթ Աժ պատգամավորի տան դիմաց. Audi-ի անչափահաս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Audi A3 մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց տանող ճանապարհահատվածում՝ ԱԺ պատգամավոր, Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում::
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8 –րդ դասակի տեսուչներ Աբրամ Հովհաննիսյանն ու Արմեն Աղեկյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը:
Ֆոտլրագրողը հայտնում է նաև, որ մեքենայի դիմապակին ամբողջովին վնասվել է և դիմապակու վրա էլ կան վրաերթի հետքեր:
Վարորդը ավտոմեքենան թողներով դեպքի վայրում, վիրավորին էլ՝ անօգնական, դիմել է փախուստի :
Այս պահին Ճանապարհային ոստիկանությունն ու Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը 14-ից 15 տարեկան երեխա է՝ Դավիթ Ավետիսյան անուն ազգանվամբ, ում հայրը այս պահին էլ դեպքի վայրում է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+