Մխիթարյանը կարող է չմասնակցել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպմանը. BBC
Լոնդոնի «Արսենալը», որը դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, առայժմ չի կողմնորոշվել, արդյոք պետք է Հենրիխ Մխիթարյանին հայտավորել հանդիպմանը, հայտնում է BBC-ն:
Եզրափակիչ խաղը կայանալու է Բաքվում, իսկ Ադրբեջանը արգելում է Հայաստանի քաղաքացիների մուտքը իր տարածք, գումարած դրան, Հենրիխ Մխիթարյանը մի քանի անգամ այցելել է Արցախի Հանրապետություն, ինչը Ադրբեջանը համարում է քրեորեն պատժելի արարք:
Այն հարցին, թե արդյոք Մխիթարյանը կմեկնի Բաքու՝ եզրափակիչ հանդիպմանը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նախկինում ասել էր. «Մենք դեռ երկար ճանապարհ ունենք մինչև եզրափակիչ:Աշխատում ենք հաջորդ խաղերի համար»:


