211652_close_icon
views-count12215 դիտում article-date 23:37 03-06-2018

Պաղեստինը Մեսիին կոչ է արել չմասնակցել Իսրայելի հետ հանդիպմանը

Պաղեստինի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը մահմեդական երկրպագուներին կոչ է արել այրել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի լուսանկարներն ու մարզաշապիկները, եթե նա մասնակցի Իսրայելի հետ ընկերական հանդիպմանը: Ռաջուբը մասնակցել է պաղեստինյան Ռամալա քաղաքում Արգենտինայի հավաքականի ներկայացուցչական գրասենյակի մոտ կազմակերպված ցույցին, որտեղ արգենտինացիներին կոչ է արել հրաժարվել խաղին մասնակցությունից: Իսրայել-Արգենտինա ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ Երուսաղեմի «Թեդի Ստեդիում» մարզադաշտում: «Մեսի, մի մասնակցի: Մի արդարացրու ռասիզմի դեմքը», հայտարարել է Ռաջուբը: Ավելի վաղ Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ առաջիկա խաղին սպասվում է Մեսիի մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր