Արսեն Վենգեր. «Արսենալը» կարող էր արդեն Եվրոպայի Լիգայի եզրափակիչ դուրս գալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ամփոփել է Եվրոպայի լիգայի 1/2 եզրափակիչ փուլում «Ատլետիկոյի» հետ առաջին հանդիպման (1:1) արդյունքները:
Հաշվի առնելով, թե ինչպես էր ընթանում խաղը, և ինչպես էինք մենք գործում, սա հնարավար ամենավատ արդյունքն էր: Սակայն պատասխան խաղին մենք մեկնում ենք դրական տրամադրվածությամբ և հաջորդ փուլ դուրս գալու մտադրությամբ:
Ցավոք, մենք մրցակցին ոչնչից գոլ նվիրեցինք մրցակցին, սակայն մենք պետք է ուշքի գանք այս անհաջողությունից և պատրաստվենք հաջորդ խաղին:
Մենք արդեն այսօր կարող էինք եզրափակիչ դուրս գալ, բայց դա տեղի չունեցավ:
Նրանց դարպասապահը բազմիցս փրկեց իրենք, իսկ մադրիդցիները ցույց տվեցին իրենց մակարդակը՝ իրացնելով միակ պահը:
Ինչ վերաբերում է նրան, որ «Ատլետիկոն» իր խաղադաշտում գործնականում գոլ բաց չի թողնում, ապա պետք չէ վիճակագրությանը նայել, այլ պետք է տեսնել միայն սեփական խաղը, և մենք վստահ ենք, որ կարող ենք խփել որտեղ պետք է: Կարևորը, մենք դրա հավատով ենք մեկնում Մադրիդ», ասել է Վենգերը: