Իլկայ Գյուդողան. «Բորուսիան» կարող է հասնել մինչև Եվրոպայի լիգայի եզրափակիչ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյուդոանը մեկնաբանել է այն լուրերը, որ նա կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», որը մարզում է Յուրգեն Կլոպը:
«Դա մի հարց է, որը միշտ օդում պտտվում է: Ես ինձ շատ լավ եմ զգում «Բորուսիայում», այստեղ ամեն ինչ հարմարավետ ու հաճելի է:
Իհարկե, կարող եմ պատկերացնել, թե ինչպես եմ այստեղ մնում մրցաշրջանի ավարտից հետո:
Մենք ի զորու ենք հասնել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, իսկ մեր կազմը լիովին համապատասխանում է Չեմպիոնների լիգային», ասել է Գյուդողանը: