211652_close_icon
views-count55939 դիտում article-date 12:35 09-05-2019

Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացած 48-ամյա տղամարդու կինը ամուսնու մահվան մեջ մեղադրում է բժիշկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Հայկանուշ Աբգարյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ ապրիլի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ամուսինը՝ Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից կատարվել են մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ գործողություններ։ Դրանից հետո ամուսինը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։ Հ. Աբգարյանը ամուսնու մահվան մեջ մեղադրում է բժիշկներին և խնդրել է իրավապահներին՝ կատարեն նախաքննություն և բողոքը Նոր Նորքի դատախազության կողմից ՀՀ քրեական դատավարության 180-181 հոդվածների կարգով ուղարկվել է ոստիկանության նոր Նորք բաժին։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/10/1121916/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 9-ին Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մահացել էր Երևանի բնակիչ՝ 48-ամյա Կարեն Հակոբյանը, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 6-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր