211652_close_icon
views-count20526 դիտում article-date 19:58 24-06-2020

Ամուսնու մահվան մեջ կինը մեղադրում է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի բժիշկներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Սաթենիկ Հ.-ն և հայտնել, որ Երևանի «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի բժիկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ամուսինը՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Հարություն Գ.-ն հունիսի 12-ին նշված բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության կենտրոնական բաժին, քանի որ «Թիվ 2 բուժմիավորում»-ը գտնվում է կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց 54 հասցեում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր