79940 դիտում
16:49 27-08-2019
Արտակարգ դեպք Երևանում. 56-ամյա կինը 60-ամյա եղբոր մահվան մեջ մեղադրում է մի քանի բժշկական կենտրոնների բժիշկներին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 56-ամյա Մառլենա Գ-ի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունիս ամսին եղբոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Հարություն Գ-ի ոտնաթաթի տակ մեխ էր մտել, ինչի պատճառով ոտքն այտուցվել էր և նրան հունիսի 19-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխել էին Սևանի բժշկական կենտրոն։
Տեսնելով, որ բուժօգնությունն արդյունք չի տալիս, եղբորը տեղափոխում են Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոն։
Ըստ դիմումատուի՝ իրենք, համոզվելով, որ այնտեղ էլ բուժօգնությունը արդյունք չի տվել, նշված բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Աշոտ Կիրակոսյանը բուժումը կիսատ է թողնում՝ պատճառաբանելով, որ գնում է արձակուրդ. ասել է, թե հետագա բուժումը շարունակելու նպատակով նրան պետք է տեղափոխեն նորից «Սևան» բժշկական կենտրոն։
Հուլիսի 25-ին տեսնում են, որ եղբոր վիճակն ավելի է վատանում, այս անգամ տեղափոխում են Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղ էլ, ըստ դիմումատուի, ոտքի բութ մատն անդամահատում են և նշանակում են ներարկումներ։
Մառլենա Գ-ն հայտնել է նաև, որ հետագա օրերին Հարություն Գ-ի վիճակն ավելի է վատացել և երիկամներն աստիճանաբար սկսել են չգործել և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից իրենց տեղեկացրել են, որ դիալիզի հնարավորություն չունեն ու ստիպված տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նշված բժշկական կենտրոնի բժիշկների կողմից իրենց մասնագիական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով եղբայրը մահացել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
63721 դիտում
10:39 20-08-2023
Նորածնի մահվան դեպք Երևանում. 26-ամյա հայրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր երեխայի մահվան մեջ