Sport պարբերականը «Լիվերպուլի» հետ խաղի համար Կոուտինյոյին «0» է նշանակել
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Լիվերպուլից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/08/1124259/]պարտությունից[/url] (0:4) հետո կատալոնական Sport պարբերականը հրապարակել է կապտա-նռնագույն թիմի խաղացողների գնահատականները:
Ամենացածր գնահատականը՝ «0», ստացել են կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը և Ֆիլիպե Կոուտինյոն: Ամենաբարձը՝ «5», ստացել են Լիոնել Մեսին և Արտուրո Վիդալը:
Կատալոնական մեկ այլ պարբերական՝ El Mundo Deportivo-ն, ամենացածր (1 աստղ) գնահատականն է տվել «Բարսայի» բոլոր խաղացողներին, բացի Վիդալից (2 աստղ):
Մադրիդյան Marca-ն խաղին մասնակցած «Բարսայի» միանգամից 10 խաղացողի գնահատական չի դրել, և մեկ աստղ է տվել Տեր-Շտեգենին, Արտուրո Վիդալին և Լիոնել Մեսիին: