Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Դեկտեմբերը հաջող ամիս էր, բացի «Լիվերպուլի» հետ ամոթալի խաղի
«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է դեկտեմբերի ամսին «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ:
«Շնորհակալ եմ: Դա լավ ամիս էր, բացի «Լիվերպուլի» հետ այդ ամոթալի խաղի», իր թվիթերում գրել է գաբոնցի խաղացողը:
29-ամյա Օբամեյանգը նախորդ ամիս 8 խաղի մասնակցել, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների մրցավազքում նա «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ կիսում է առաջին տեղը: Երկուսն էլ այս մրցաշրջանում 21-ական խաղ են անցկացրել ու դարձել 14-ական գոլի հեղինակ: