Մադրիդյան պարբերականը «Ռեալի» մի քանի խաղացողի «զրո» է նշանակել
Մադրիդյան AS պարբերականը Տուրինում «Յուվենտուսի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/06/51883/]հանդիպման[/url] արդյունքներով (2:1) «Ռեալի» միանգամից մի քանի խաղացողի գնահատական չի տվել: Կամ՝ պարզապես «զրո» է նշանակել:
Գնահատականներ չեն ստացել արքայական ակումբի պաշտպաններ Կարվահալը, Վարանը, Մարսելոն, կիսապաշտպանի գոտում հանդես եկած Ռամոսը, ինչպես նաեւ հարձակվող Գարեթ Բեյլը:
Մնացած ֆուտբոլիստները ստացել են ամենացածր գնահատականները: «Յուվենտուսի» կազմում ամենաբարձր գնահատականի արժանացել է հարձակվող Ալվարո Մորատան, որը նախկինում հանդես էր գալիս «Ռեալի» կազմում: