211652_close_icon
views-count3118 դիտում article-date 23:44 05-05-2019

«Եվրատեսիլի» կազմակերպիչները հավաստիացրել են. իրավիճակը Գազայի հատվածում չի ազդի մրցույթի վրա

Հանրային հեռարձակման իսրայելական Kan կորպորացիան, որը հանդիսանում է «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման պատասխանատուն, հայտարարել է, որ անկախ Գազայի հատվածում առկա իրավիճակից, մրցույթը Թել-Ավիվում կկայանա նախատեսվածի պես: «Թիկունքի վարչության հրահանգներին համապատասխան, «Եվրատեսիլի» բոլոր իրադարձությունները կանցնեն այնպես, ինչպես նախատեսվել է՝ առանց փոփոխությունների: Նախապատրաստական փուլն ընթանում է աշխատանքային ռեժիմով», նշված է հայտարարության մեջ: Կորպորացիան նաև ընդգծել է, որ պատվիրակությունները մրցույթի մեկնարկից առաջ շարունակում են փորձերը: Հիշեցնենք, որ Գազայի հատվածում տեղակայված ծայրահեղական խմբավորումները վերջին օրերին Իսրայելի տարածքի ուղղությամբ ավելի քան 450 հրթիռ են արձակել: Ի պատասխան իսրայելական բանակը անկլավի տարածքում խոցել է «Համաս» և «Իսլամական ջիհադ» խմբավորումների 220 ռազմական օբյեկտ: «Եվրատեսիլ-2019» մրցույթը կկայանա Իսրայելում՝ մայիսի 14-ից 18-ը:

Նմանատիպ նյութեր