Ամերիկյան Կոնգրեսի կարծիքը չի ազդի Իրանի միջուկային հարցով համաձայնագրի վրա. Հասան Ռուհանի
Օրենքը, համաձայն որի ԱՄՆ Կոնգրեսը կարող է վետո դնել իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի վրա, բացառապես ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունն է, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Մենք գերտերությունների հետ ենք վարում բանակցությունները, այլ ոչ Կոնգրեսի»,-ասել է Իրանի նախագահը:
Ացի այդ, Ռուհանին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանի իշխանությունները համապարփակ համաձայնագիր չեն կնքի,մինչև չեղյալ չհայտարարվեն պատժամիջոցները:
«Եթե չհանվեն պատժամիջոցները, համաձայնագիր չի լինի: Այս բանակցությունների և համաձայնագրի վերջնական ստորագրումը պետք է ներառի այդ ծանր պատժամիջոցների չեղարկման մասին կետ»,-մեջբերում է Ria Novosti-ն նրա խոսքը:
Ռուհանին հավելել է, որ իր երկրի մեկուսացմանը պետք է վերջ դրվի միջազգային հանրության հետ կառուցողական փոխգործակցության, այլ ոչ առճակատումների օգնությամբ: