Թուրքիայի վարչապետ. Հուսով եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն ազդի ֆուտբոլի վրա
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/14/72857/]վիճակահանությունից[/url] հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է. «Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների ճգնաժամը չպետք է անդրադառնա Եվրոպայի լիգայի վրա, որտեղ հանդիպելու են Ստամբուլի «Ֆեներբահչեն» և Մոսկվայի «Լոկոմոտիվը»:
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում 1/16 եզրափակիչում զույգերից մեկը կազմել են «Ֆեներբահչեն» և «Լոկոմոտիվը»: