7604 դիտում
15:47 03-05-2019
«Կասկածելի է այն, որ այդ մեքենան մինչև իմ մոտենալը կանգնած էր». Վահան Բադասյանը մանրամասներ է ներկայացնում տեղի ուենցած ավտովթարից. Factor.am
Արցախի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանը ապրիլի 30-ին ավտովթարի է ենթարկվել, ստացել մարմնական վնասվածքներ, դիմել է բժշկի և նույն օրն էլ դուրս գրվել հիվանդանոցից։
[url=https://factor.am/147313.html?fbclid=IwAR0XzV1u6cWJmTEvJRUGVKYIwNMEyA6HH0sf2yNE4xo07hIAYIDTGRlolOo]Factor.am[/url]-ի հետ զրույցում Վահան Բադասյանը որոշ մանրամասներ պատմեց տեղի ունեցած ավտովթարից։ «Վթարը տեղի է ունեցել Գանձասար-Ստեփանակերտ ճանապարհի 30-րդ կիլոմետրին, երեկոյան ժամը 8-8։30-ին։
Ինձ մոտ կասկածներ է հարուցում այն, որ հանդիպակած կողմում կանգնած վիճակում գտնվող մի մեքենա կար, որն իմ մոտենալու պահին, առանց լույսերը միացնելու տեղից շարժվեց, թեքվեց, որպեսզի հանդիպակած ճանապարհով գնա և ես, կարծելով, որ իմ ճանապարհը բաց է, չհասցրեցի արգելակել։ Կասկածելի է այն, որ այդ մեքենան մինչև իմ մոտենալը կանգնած էր, ցավոք, չհասցրեցի մեքենայի պետհամարանիշը ֆիքսել»,- ասաց Բադասյանը։
Հարցին՝ արդյոք կասկածներ ունի՞, որ այդ ավտովաթարը պատահական չէ, Վահան Բադասյանն ասաց․ «Չեմ կարող պատասխանել այդ հարցին»։ Բադասյանը կարծում է, որ Արցախի իշխանությունը հետամուտ կլինի գործի արդար քննությանը և պատրաստ է նաև այս ավտովթարի դեպքով իրավապահներին տալ բացատրություն։
Մանրամասներն՝ [url=https://factor.am/147313.html?fbclid=IwAR0XzV1u6cWJmTEvJRUGVKYIwNMEyA6HH0sf2yNE4xo07hIAYIDTGRlolOo]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
601 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1066 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը