211652_close_icon
views-count12811 դիտում article-date 19:59 01-05-2019

Ինգուշեթիայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորը աղջիկ է փախցրել

ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում խորհրդարանի պատգամավորը աղջիկ է փախցրել: Այս մասին հայտնում է interfax.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել Մալգոբեկսկի շրջանում: Հարսնացու առևանգողը «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր է, ով խոստացել է ամուսնանալ վերջինի հետ: Ըստ նախնական տեղեկությունների՝ «հարսնացուն» աշխատում է նույն շրջանի հիվանդանոցներից մեկում և զբաղեցնում է գլխավոր բժշկի պաշտոնը: Հարսանիքը նախատեսվում է նշել գալիք կիրակի, փոխանցում է աղբյուրը: Աղբյուրը մանրամասնում է նաև, որ դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել տարածաշրջանում, քանի որ հենց պատգամավորներն են հանդես գալիս հարսնացու առևանգելու կովկասյան սովորույթի վերացման օգտին, որն իր հերթին հակասում է իսլամական ավանդույթներին: Պատգամավորը ստիպված կլինի տուգանք վճարել՝ 200 հազար ՌԴ ռուբլու չափով (3 հազար դոլար), որը կփոխանցվի կենտրոնական մզկիթի հաշվեհամարին, իսկ պատգամավորին աջակցողները ևս տուգանք կվճարեն՝ 100 հազար ՌԴ ռուբլու չափով (1,5 հազար դոլար):

Նմանատիպ նյութեր