211652_close_icon
views-count3390 դիտում article-date 19:30 01-12-2017

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Դաշնության իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ «Մոլոդայա գվարդիայի» պատվիրակներն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն այս օրերին Երևանում են գտնվում իրենց գործընկերների՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով։ Այցի կազմակերպումը նպատակ ունի սերտացնել երկու կառույցների միջև համագործակցությունը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով երիտասարդներին, ընդգծեց այն փաստը, որ նրանք Հայաստան են ժամանել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի տարում։ Խորհրդարանի նախագահը նաև նկատեց, որ չնայած 25-ամյա դիվանագիտական հարաբերություններին՝ երկու ժողովուրդներն ունեն բազմադարյա բարեկամական կապեր։ Պարոն Բաբլոյանը շեշտեց, որ երիտասարդությունը ոչ միայն մեր ապագան է, այլև ներկան, և նրանք պետք է իրենց ձեռքը վերցնեն տարբեր ոլորտներում կառավարումը, ակտիվորեն մասնակցեն ամենատարբեր գործընթացներին։ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նկատում է, որ Հայաստանի հանրապետական և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները համագործակցության լավ ավանդույթներ ունեն։ Ռուս գործընկերների այցելության շրջանակներում միջկուսակցական հարթության մեջ քննարկվելու են երիտասարդական մի շարք ծրագրեր։ Ըստ պարոն Ավագյանի՝ երևանյան այս հանդիպումը սկիզբ է դնում փոխգործակցության նոր մակարդակի։ Արա Բաբլոյանը պատասխանեց նաև «Մոլոդայա գվարդիայի» պատվիրակների հարցերին, որոնք առնչվում էին հայ-ռուսական համագործակցության տարբեր ոլորտներին։ Նշենք, որ Ռուս պատվիրակները պաշտոնական հանդիպումներից բացի, կունենան ճանաչողական այցելություններ, կծանոթանան հայկական մշակույթին։ Պատվիրակները կլինեն Ծիծեռնակաբերդում, կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ կխոնարհեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, կլինեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և այլն։ Իսկ շաբաթ օրը նախատեսված է «Տարածաշրջանային համագործակցություն» խորագրով կլոր սեղան։ Դասախոսությամբ հանդես կգա «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր