Չնայած միջազգային կառույցների լռությանը՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ Էդուարդ Շարմազանով․ aravot.am
Aravot.am-ը գրում է․
Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» ֆորումին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթը
Հարգելի գործընկերներ,
Մեր քննարկման թեման շոշափում է 21-րդ դարի ամենասուր մարտահրավերներից մեկը՝ ընտրական նեոգաղութատիրության գործիքների միջոցով ինքնիշխան պետությունների արտաքին կառավարման փորձերը։
Այս էքսպանսիայի գլխավոր թիրախներից մեկը ազգային ընտրական համակարգերն էին։ «Ժողովրդավարության զարգացման» կարգախոսների ներքո համաշխարհային կենտրոնները դե ֆակտո ընտրությունները վերածում են աշխարհաքաղաքական ճնշման և վերահսկվող ռեժիմների լեգիտիմացման գործիքի։
Ցավոք, որոշ վերազգային կազմակերպություններ և ինստիտուտներ մենաշնորհել են ընտրական գործընթացների «լեգիտիմության» կամ «ոչ լեգիտիմության» վերաբերյալ վճիռներ կայացնելու իրավունքը։ • Միջազգային առաքելությունների գնահատականները հաճախ ձևավորվում են ոչ թե օբյեկտիվ դիտարկման հիման վրա, այլ ելնելով կոնկրետ երկրի գործող իշխանությունների քաղաքական կոնյունկտուրայից և աշխարհաքաղաքական կողմնորոշումից: • Եթե կառավարությունը պաշտպանում է ազգային շահերը, ընտրությունները հիմնականում հայտարարվում են «ոչ ժողովրդավարական»: Իսկ եթե իշխանությունը պատրաստ է հանուն արտաքին կուրատորների զոհաբերել ինքնիշխանությունը, ապա աչք են փակում ընտրական օրենսդրության կոպտագույն խախտումների վրա։ Հենց այդպես էլ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում․