2541 դիտում
21:53 30-10-2018
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդիպել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաեւ փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների մակարդակով:
Էդուարդ Շարմազանովը եւ Սերգեյ Նեւերովը, անդրադառնալով կուսակցությունների փոխգործակցությանը, այդ թվում նաեւ կարեւորել են ՀՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջեւ խորհրդարանական եւ կուսակցական կապերի զարգացումն ու ամրապնդումը՝ հավաստիացնելով, որ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
3780 դիտում
15:49 02-12-2017
Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին Ալեքսանդր Իսկանդարյանին
12904 դիտում
19:59 01-05-2019
Ինգուշեթիայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորը աղջիկ է փախցրել
Այս բաժնից
298 դիտում
09:56 12-02-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
718 դիտում
09:43 12-02-2025
Ադրբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն (տեսանյութ)
1090 դիտում
09:35 12-02-2025
Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել