Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին Ալեքսանդր Իսկանդարյանին
                        Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները  այսօր՝  դեկտեմբերի 2-ին,  ՀՀԿ ԵԿ գործընկերնեի հետ  ՀՀԿ  կենտրոնական գրասենյակում  հանդիպեցին  քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն՝ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։
Քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը , ողջունելով երիտասարդներին, ընդգծեց այն, որ երկու ժողովուրդներն ունեն բազմադարյա բարեկամական կապեր։ Բանախոսը անդրադարձավ հայ-ռուսական քաղաքական-տնտեսական հարաբերություններին, Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկություններին, հարևանների հետ փոխհարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը ,   ինչպես նաև  Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այլն : 
Հանդիպման ընթացքում բանախոսը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող  մի շարք հարցերի : Հանդիպման վերջում  Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները  շնորհակալություն հայտնեցին պարոն Իսկանդարյանին բովանդակալից , ուսանելի և հետաքրքիր դասախոսության համար՝ ընգծելով Հայաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ նշանակությունը ՌԴ-ի համար։ 
 «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն այս օրերին Երևանում են գտնվում իրենց գործընկերների՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով։ Նրանք Հայաստան են ժամանել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ։  Այցը նպատակ ունի սերտացնել երկու կառույցների միջև համագործակցության շրջանակները։
[b]
ՀՀԿ ԵԿ լրատվության պատասխանատու[/b]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

