30039 դիտում
14:55 29-04-2019
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ Եղեգնաձորում Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ արտակարգ միջադեպի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատազախ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ փոխանցվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։
Երեկ՝ ապրիլի 28-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը լուր էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/28/1123490/]հրապարակել[/url], որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը ոստիկանությանը հայտնել էր, որ ապրիլի 27-ին Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ էր գրանցվել, որին մասնակից էին եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել հարձակվել Ռազմիկ Տոնոյանը վրա և հարվածել:
Լուրի հրապարակումից հետո Ս. Բագրատյան հերքել էր, թե իր մասնակցությամբ որևէ միջադեպ է եղել՝ ընդգծելով, որ այդ ամենը ընդամենը հերյուրանքներ են: Սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրության տակ էին հայտնվել լուսանկարներ, որոնք հաստատում էին Ս. Բագրատյանի և Ա. Սետրակյանի մասնակցությունը միջադեպին:
Հրապարակելով լուսանկարները, խորհուրդ էինք տվել պատգամավորին և գյուղապետին մտածել, թե այս անգամ ինչպես էին բացատրելու տեղի ունեցածն ու իրենց արարքը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+