211652_close_icon
views-count21692 դիտում article-date 18:33 03-09-2015

12-ամյա երեխային դաժան ծեծի ենթարկած ստահակի գործով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` սեպտեմբերի 3-ին, դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 12-ամյա Մարտին Բալյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննիչ Գայ Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/02/63654/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գայ Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել` օգոստոսի 30-ին Շենգավիթի վարչական տարածքում 12-ամյա Մարտին Բալյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով: Սեպտեմբերի 2-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր տեղափոխվել երեխային ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետաքննչական բաժնում սպասում էին դատաբժշկի եզրակացությանը, ինչից հետո նյութերը պետք է փոխանցվեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, եթե երեխայի ծնողները բողոք ներկայացնեին ստահակի դեմ: Ոստիկանությունում Մ. Բալյանին ծեծի ենթարկած սապատավորը գլխիկոր մեղանչել և ոստիկաններին խնդրել էր, որպեսզի մեղմ մոտենան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր