1779 դիտում
10:28 26-04-2019
Շտուտգարդում Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունը սպառնալիքի պատճառով չի կայացել
Տիրատուր քահանա Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունը սպառնալիքի պատճառով չկայացավ:
Հայ համայնքը աջակցության և համերաշխության կոչ է անում
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս տարվա ապրիլի 24-ի երեկոյան նույնպես Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը հրավիրել էր հիշատակի արարողության Բադ Կանշտաթի Լութերի եկեղեցում։ Ոստիկանական գործողության պատճառով, սակայն, այն տեղի չունեցավ։
Տեղի էր ունեցել հետևյալը. միջոցառման սկսվելուց առաջ ոստիկանը տեղեկացնում է կազմակերպչին, որ հավաստի տվյալի համաձայն, մասնավորապես միջոցառման դեմ սպառնալիքի պատճառով, եկեղեցին պետք է տարհանվի։ Տվյալ պահին եկեղեցում գտնվող հյուրերին խնդրվեց եկեղեցին անմիջապես ազատել։ Քանի որ եկեղեցին լայնամաշտաբ շրջափակված էր, շատերը չէին կարողանում հասնել միջոցառման վայր։
Արարողությունը պետք է սկսվեր աղոթքով և կարճ հիշատակի արարողությամբ։ Ողջույնի խոսք պետք է ասեին երկրամասի խորհրդարանի պատգամավոր Վիլի Հալդերը և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սիլվան Եփինգենը։
Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քհն. Սարդարյանը եկեղեցու տարհանումից հետո կարճ հորդորով դիմեց դրսում հավաքվածներին։ Նա և նրա հետ միասին հայկական արմատներով բազմաթիվ մարդիկ հարցնում էին միմյանց, թե ինչպես կարող է մինչ այսօր քաղաքակիրթ աշխարհը հայոց ցեղասպանություն թեմայի արծարծումը լռության մատնել կամ առնվազն խոչընդոտել։
Քանի դեռ մենք`հայերս, Թուրքիայում վախենում ենք խոսել մեր լեզվով, ազատ լինելմեր հավատքում և ամենուր աշխարհում պետք է վախենանք խոսել ցեղասպանության թեմայով, այո, քանի դեռ մեզ նույնիսկ սպառնում են, երբ մենք աղոթում ենք ցեղասպանության զոհերի համար, անմարդկային իրադարձությունները վերջ չեն ունենա- հավելեց Սարդարյանը։
Այս պահին կարելի է միայն ենթադրել, թե ո՛վ է կանգնած ռումբի երեկվա սպառնալիքի հետևում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոհանի ապրիլքսանչորսյան երեկվա արտահայտությունները, թե տրամաբանական հետևանք էր եղել, հայերի տեղահանությունը և որ ներկայումս Թուրքիան նույնպես կվարվեր, թույլ են տալիս հիրավի ենթադրելու, թե ի՛նչ ուժեր են կանգնած դրա հետևում։
- Մի բան է ակնհայտ; սադրիչին հաջողվել է ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը հետևողականորեն խանգարել և նույնիսկ վերջնականապես կանխել, - եզրափակում է Սարդարյանը։
- Թվում է, թե որոշներին բավարար չէ, որ մենք տարածք , գերեզման չունենք, որտեղ կարող ենք սգալ և ոգեկոչելցեղասպանության մեր զոհերի , մեր ընտանիքի անդամների և բարեկամների համար։ Նրանք փորձում են արգելել մոզ խոսել նրանց մասին, հիշել նրանց, աղոթել նրանց հոգիների համար։
-Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքը հուսով է, որ գերմանական հասարակությունն ու Գերմանիայի կառավարությունըհամերաշխություն կհայտնի հայ համայնքին, հատուկ պաշտպանություն կիրականացնի, պայքար կմղի արմենոֆոբիայի դեմ և կաջակցի հայ հանրությանը առանց վախի խոսել իր լեզվով, ապրել իր ավանդույթներով, մշակութով և իր հավատով:
Շատ կարևոր է, որ մենք միասնական ուժերով գործենք հանուն արդարության, որպեսզի հետագայում կանխենք կրոնական հողի վրա կատարվող հարձակումներն ու ժողովուրդների դեմ ուղղված գործողությունները, նշեց Սարդարյանն իր խոսքի ավարտին:
Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնք»։
Նմանատիպ նյութեր
4682 դիտում
22:57 21-06-2020
Հարյուրավոր խուլիգաններ կազմակերպել են խանութների վրա հարձակումներ Շտուտգարդում. վիրավորվել է 19 ոստիկան
Այս բաժնից
1087 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1177 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1057 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ