211652_close_icon
views-count1522 դիտում article-date 20:54 25-04-2019

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր. Ապրիլի 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ապրիլի 23-ին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, ապրիլ ամիսը հռչակել էր Պատմության ամիս: «Իբրև Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդ, ապրիլի 24-ը հռչակում ենք Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ վառ պահելու 1.5 մլն զոհերի հիշատակն ու ընդգծելու նման դաժանությունների կրկնությունն ապագայում կանխելու կարևորությունը», գրված է հռչակագրում: Փաստաթուղթը ստորագրել են Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի նախագահին և անդամներին: «Լոս Անջելեսում կա մեծ հայկական համայնք, որոնց մեջ զգալի թիվ են կազմում Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները, որոնք ոչ միայն ապաստան են գտել Կալիֆորնիայում, այլև իրենց գործունեությամբ մեծ նպաստ բերել նահանգի զարգացմանը», ասաց ՀՀ գլխավոր հյուպատոսը: Կիսվել` Տպել էջը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր