9446 դիտում
22:00 26-04-2017
Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում
Ապրիլի 24-ին Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները։
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, որ անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, արդյունավետ ջանքեր գործադրելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, կարևոր դերակատար է հանդիսանում միջազգային ասպարեզում, ներառյալ մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոն համարվող Եվրոպայի Խորհրդում` հանձնառու լինելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից դրսևորվող ժխտողականության դեմ պայքարին: ՀՀ դեսպանն արժևորեց բազմաթիվ երկրների շարքում Ֆրանսիայի` հայկական ամենամեծ համայնքներից մեկն ունեցող երկրի և Հայաստանի հավատարիմ բարեկամի անվերապահ սատարումն այդ հանձնառությանը: Այս առումով Պարույր Հովհաննիսյանը հիշատակեց նաև միսիոներ, էլզասցի քահանա Պոլ Բերոնին, ով նվիրումով ծառայել է Հայոց ցեղասպանության մազապուրծ եղածների և հայ որբերի խնամքին:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարները, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:
Նույն օրը երեկոյան Ստրասբուրգի Սուրբ Մադլեն եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագ, որը մատուցվեց կաթոլիկ, բողոքական և հույն ուղղափառ հոգևորականների կողմից:
Նմանատիպ նյութեր
2884 դիտում
15:07 27-04-2017
Դուբլինում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
523 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի