Ռոյ Քին. «Յունայթեդի» խաղացողները ոնց ավտոբուսի տակ գցեցին Մոուրինյոյին, այդպես էլ կվարվեն Սուլշերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից (0:2) հետո քննադատել է Օլե-Գունար Սուլշերի թիմի ֆուտբոլիստներից:
«Ինձ միշտ զվարճացնում է, երբ պարտությունից հետո ֆուտբոլիստներն ասում են. «Հաջորդ խաղում մենք մեզ ցույց կտանք»: Պետք է դրսևորվել յուրաքանչյուր խաղում: Կարևոր չէ, թե որտեղ ես խաղում. «Մանչեսթեր Յունայթեդում», թե՝ «Օլթրինհեմում». դու պետք է քեզ ցույց տաս ամեն խաղում:
Ես սա չէի համարի այս խաղում ֆուտբոլիստների փայլուն արձագանք: Դրանք այն նույն խաղացողներն են, որոնք Մոուրինյոյին ավտոբուսի տակ գցեցին, ճիշտ նույն կերպով էլ կվարվեն Օլեի հետ:
Հովազները չեն գունափոխվում: Այս ակումբում չափից դուրս շատ են խաբեբաները, որպեսզի «ՄՅՈւ»-ն վերադառնա գագանակետ: Ես չեմ հավատում այս խաղացողներին», ասել է Քինը: