Ռոյ Քին. Մոուրինյոն իրեն յուրահատուկ է համարում, բայց իմ համար յուրահատուկը Գվարդիոլան է
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը ընդգծել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը մրցաշրջանի մեկնարկում:
«Մանչեսթերում այժմ երկու մարզիչ կա: Մոուրինյոն իրեն յուրահատուկ է համարում, սակայն ես յուրահատուկ համարում եմ Գվարդիոլային:
Մենք նախկինում էլ ենք տեսել, որ «Սիթին» մրցաշրջանը հաջող է սկսում, բայց հետո թուլացնում է տեմպը: Սակայն չեմ կարծում, որ ներկայիս մարզչի օրոք նման բան տեղի ունենա:
Գվարդիոլան ասում է, որ ինքը մարզիչ է, որին մարտահրավերներ են անհրաժեշտ: Ես չէի ցանկանա նրա հետ տարաձայնություններ ունենալ», ասել է Քինը: