Ռոյ Քին. «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն ու խաղացողները պետք է գետինը մտնեն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատել է այս մրցաշրջանում թիմի արդյունքները:
«Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում ընթանում է 6-րդ տեղում` 19 միավորով ետ մնալով «Չելսիից»: Մարզիչն ու խաղացողները սրա համար պետք է գետինը մտնեն:
Այնպիսի ակումբի համար, ինչպիսին` «Մանչեսթեր Յունայթեդն» է, ամոթ է այդքան ետ մնալ «Չելսիից»: Հաշվի առնելով եղած կազմը, խաղացողները, ծախսած գումարները, նման արդյունքները ամոթալի են:
Վերջին ամիսներին Մոուրինյոն բազմաթիվ արդարացումներ է ներկայացրել, բայց ոչ մի պատճառ չկա, թե ինչու թիմը պետք է այսպիսի արդյունքներ ցույց տա», ասել է Քինը: