Ռոյ Քին. Լավ է, որ Ռոնալդուն հաղթեց, թե չէ այլևս չէինք դիմանալու նրա արցունքներին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը` Ֆրանսիայի հետ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում (1:0)` Դիմիտրի Պայեյի հետ բախվելուց հետո:
«Դա պարզապես դժբախտ դեպք էր, բայց կանոնների խախտում չէր: Ռոնալդուի բախտը չբերեց, որ նա բախման պահին ոտքը չհեռացրեց: Ֆուտբոլը կոնտակտային խաղ է:
Մենք շատ ուրախ ենք, որ Ռոնալդուն հաղթեց, թե չէ այլևս նրա արցունքներին դիմացողը չէինք», ասել է Քինը: