211652_close_icon
views-count24270 դիտում article-date 15:58 23-04-2019

Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջից ոչ հեռու դաշտավայրը վերածվել է աղբավայրի. ուր հասունանում է խոլերայի համաճարակը. ո՞ւր են նայում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջերս համապետական շաբաթօրյակ հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ մասնակցեց շաբաթօրյակին և հորդորեց, որպեսզի քաղաքացիները նույնպես ակտիվ մասնակցություն ունենան համապետական շաբաթօրյակին։ Շաբաթօրյակի շրջանակում հանրապետությունում մաքրվեցին մեծ թվով բնակավայրեր, շատ տեղերից հեռացվեց կուտակված աղբը։ Այսօր՝ ապրիլի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, թե ինչպիսի հակասանիտարական իրավիճակ է տիրում մայրաքաղաքից քիչ հեռու, Արագածոտնի մարզում, մասնավորապես, Աշտարակի կամրջից 3.5 կմ դեպի Գյումրի տանող հատվածի աջակողմյան մասում։ Չգիտես՝ ում կարճ խելքով է անցել՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի այդ հատվածում մի ամբողջ կանաչ դաշտավայր վերածել մինի աղբանոցի։ Ողջ տարածքում արդեն տիրում է գարշահոտությունը, թափված է մի քանի տոննա կենցաղային և շինարարական աղբ ու այդ հատվածից եթե կարճ ժամանակում Արագածոտնի մարզպետարանը աղբ չհեռացնի, հակասանիտարական վիճակը կպահպանվի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր