slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Թանաքը դեռ չչորացած, ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողն իր վթարներին ավելացրեց հերթական վթարը. ուր են նայում պատկան մարմինները
211652_close_icon

Թանաքը դեռ չչորացած, ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողն իր վթարներին ավելացրեց հերթական վթարը. ուր են նայում պատկան մարմինները

views-count16659 դիտում article-date 23:17 27-02-2014
Փետրվարի 25-ին [b]SHAMSHYAN.com-[/b]ը տեղեկացրել էր Երևանում տեղի ունեցած «Գոլդ» համարանիշներով շղթայական ավտովթարի մասին: Ժամը 00:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից դեպի Կորյունի փողոց ընկած ճանապարհահատվածում բախվել էին 21-ամյա Աշոտ Մինասյանի վարած BMW մակնիշի 01 NN 110 համարանիշի, 31-ամյա Գևորգ Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 45 RT 045 համարանիշի և 54-ամյա Մարտիկ Բազիկյանի վարած Վազ 2106 մակնիշի 65 SL 042 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Կարճ ժամանակում վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձել էին BMW-ի վրայից հանել համարանիշները, սակայն տեսնելով ճանապարհային ոստիկաններին՝ խոնարհ հարսի նման հետ կանգնեցին իրենց մտադրությունից: Ավելի վաղ` 2013-ի դեկտեմբերի 15-ին, [b] SHAMSHYAN.com[/b]-ը նյութ էր հրապարակել, թե ինչպես էր դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 01 ZZ 110 համարնիշի ավտոմեքենայի վարորդ Երևան քաղաքի Բաղյան 13 շենքի բնակիչ 20-ամյա Աշոտ Մինասյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանում, նշված ավտոմեքենայով բախվել էր Երևան քաղաքի Դավիթ Մալյան 20 շենքի բնակիչ 38-ամյա Սասուն Հեբոյանի վարած Toyota մակնիշի 17 ՏՕ 383 համարանիշի ավտոմեքենային: Այս դեպքում էլ, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Պարզվել էր, որ Toyota-ի վարորդն աշխատում է Ֆինանսների նախարարության պետական գանձումների բաժնի պետ: [b] SHAMSHYAN.com[/b] –ի տեղեկություններով և «Նիվայի», և BMW-ի նույն համարանիշներով, տարբեր տառերով ավտոմեքենաների վարորդը եղել է նույն Աշոտ Մինասյանը, ով նախկինում էլ մի քանի անգամ հայտնվել է վթարների մեջ: Զարմանալի է, նման դեպքերից հետո ինչո ՞ ւ ճանապարհային ոստիկանությունը նրան չի զրկում ավտոմեքենա վարելու իրավունքից, ինչն առաջին հերթին գուցե բխի իր շահերից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր