5017 դիտում
15:07 18-04-2019
Պեպ Գվարդիոլա. Սա շատ դաժան պարտություն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Տոտենհեմին» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղի արդյունքը, որից հետո թիմը դուրս մնաց մրցաշարից:
«Սա շատ դաժան էր: Բայց ունենք այն, ինչ՝ ունենք, ու դրա հետ պետք է հաշտվենք: 20-րդ րոպեին առջևում էինք 3:2, երկրորդ խաղակեսում բազմաթիվ պահեր ստեղծեցինք, անրաժեշտ գոլը խփեցինք: Բայց ամեն ինչ վատ ավարտվեց: Շնորհավորում ենք «Տոտենհեմին», հաջողություն մաղթում կիսաեզրափակիչում:
«Սիթիում» աշխատելու իմ ողջ ընթացքոււմ ես նման խելահեղ աջակցություն չէի տեսել, բայց ֆուտբոլը անկախատեսելի բան է:
Բայց մեր խիղճը հանգիստ է, մենք մինչև վերջ պայքարեցինք: Այն, ինչ արեցինք այս երկու մրցաշրջանում, ուղղակի անհավանական է», ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ հանդիպման վերջին վայրկաններին գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքիրը չհաշվեց Ռահիմ Ստերլինգի գոլը՝ տեսակրկնապատկերը դիտելուց հետո: Այդ գոլը «Սիթիին» դուրս կբերեր կիսաեզրափակիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4274 դիտում
21:22 28-12-2018
Պեպ Գվարդիոլա. Մի անգամ «Բարսայում» ես 4 անընդմեջ պարտություն կրեցի
2463 դիտում
20:01 09-03-2019
Պեպ Գվարդիոլա. «Ման Սիթին» դեռ շատ հեռու է «Բարսելոնայից», «Ռեալից ու «Բավարիայից»
14237 դիտում
16:59 13-03-2018
Պեպ Գվարդիոլա. Եթե այսպես շարունակվի, չեմպիոն կդառնանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
820 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1006 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար