211652_close_icon
views-count7621 դիտում article-date 13:41 18-04-2019

Երևանի համար 1 դպրոցը նշել է հիմնադրման 90-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում մեծ հանդիսությամբ նշվել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան համար 1 հիմնական դպրոցի 90-ամյակը: Դպրոցը հիմա 91 տարեկան է, հոբելյանական միջոցառմանը տնօրինությունը պատրաստվել էր դեռեվս անցած տարվանից: 1928թ-ին, երբ Մաշտոցի անվան պողոտան դեռ Ստալինի անունով էր կոչվում կառուցվել է մայրաքաղաքի առաջին դպրոցը: Սկզբում այն յոթամյա բազմալելու դպրոց է եղել, ուր հաճախել են տարբեր ազգությամբ երեխաներ: 1928թ-ի հոկտեմբերին նշվել է Ստեփան Շահումյանի ծննդյան 50-ամյակը ու հենց այդ կապակցությամբ դպրոցը անվանվել է նրա անունով: Միջոցառման ժամանակ ներկայացվել է դպրոցի անցած ուղին, նշվել է, որ 90-ամյակին նվիրված դպրոցում այս տարվանից գործում է նաև թանգարան: Մեկ տարուց ավելի է, ինչ դպրոցը տնօրինում է Աննա Եղյանը: «Հպարտ եմ, որ ղեկավարում եմ 90 տարին բոլորած այս կրթօջախը, սա նաև մեծ պատասխանատվություն է ինձ համար: Դպրոցն ունի հարուստ ավանդույթներ ու մենք ամեն-ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ ավանդույթները շարունակվեն: Շահումյանի անվան դպրոցն ունեցել է հայտնի շրջանավարտներ, ինչը հպարտանալու տեղիք է տալիս: Մեր դպրոցի շրջանավարտներն են եղել Գրիգոր Խանջյանը, Գալյա Նովենցը, Ռաիսա Մկրտչյանը, Վանուշ Խանամիրյանը, Գևորգ Ջահուկյանը…» - նշել է դպրոցի տնօրենը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի ու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր