211652_close_icon
views-count3409 դիտում article-date 21:12 24-01-2018

Երևանի Վ. Մայակովսկու անվան հ. 7 դպրոցը նշել է հիմնադրման 80-ամյա հոբելյանը

Մայրաքաղաքի Վլադիմիր Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոցի հիմնադրման 80-ամյակի առթիվ Երևանի պետական կամերային թատրոնում կազմակերպվել է կրթօջախի հոբելյանին նվիրված միջոցառում: Ցերեկույթի ընթացքում դպրոցի ուսուցչական անձնակազմն ու աշակերտները ներկայացրել են դպրոցի 80-ամյա պատմությունը, անցած ուղին, հաջողություններն ու այս տարիների ձեռքբերումները: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում ՌԴ և Վրաստանի դեսպանության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ հյուրեր, Երևանի ավագանու անդամ, դպրոցի շրջանավարտ Արա Երնջակյանը, ինչպես նաև դպրոցի այլ շրջանավարտներ, ովքեր, մշակույթի, հեռուստատեսության և մի շարք այլ բնագավառներում մասնագիտական հաջողությունների հասնելով, իրենց ներդրումն են ունեցել դպրոցի զարգացման գործում: Շնորհավորելով դպրոցի ուսուցչական անձնակազմին և աշակերտներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է կրթօջախի ուրույն դերը սերունդների կրթության և դաստիարակության գործում և մաղթել դպրոցին նորանոր հաջողություններ: Միջոցառման ավարտին դպրոցի 80-ամյա հոբելյանի առիթով սովորողների կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոցի մանավարժներ Նարինե Ղազանչյանը և Իննա Պապովյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Նմանատիպ նյութեր