5671 դիտում
23:13 13-04-2019
Գոռ Մինասյան. Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը մեկնաբանեց իր ելույթը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ), որտեղ գյումրեցի ըմբիշը գրավել էր 5-րդ տեղը:
«Վնասվածքը խանգարեց, քանի որ ոտքս վերջնական չէր վերականգնվել: Մրցումներից մոտ 20 օր առաջ ոտնաթաթի վնասվածք էի ստացել մարզման ժամանակ: Չհասցրեցի լիովին վերականգնվել, ինչի համար ինձ անհրաժեշտ էր, երևի, ևս 10 օր:
Այս արդյունքից գոհ լինել չեմ կարող, քանի որ պոկում վարժության համար նախատեսած կիլոգրամները բարձրացրեցի հրում վարժությունում: Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ և լինելու եմ բարձունքում»,- նշեց Գոռ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանը երկամարտում գրանցել էր 422 կգ (200+222) արդյունք:
Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդն առաջին փորձից բարձրացրեց 200 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ 2 մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 205 կգ-ն: Երկրորդ մոտեցման ընթացքում Մինասյանի ոտքի վնասվածքը կրկնվեց, ինչը զգալ տվեց երրորդ փորձի ժամանակ:
Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցումով բարձրացրեց 222 կգ, այնուհետև չկարողացավ ֆիքսել 234 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց վնասվածքի պատճառով:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունից հետո Ալեքսանյանը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց երկամարտի 5 մեդալով: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) և Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի:
Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
18:06 05-08-2022
Գոռ Հովակիմյանը և Գոռ Բեգլարյանն ավարտեցին իրենց մրցելույթները աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում
1527 դիտում
19:05 12-10-2014
Տվեք ինձ ժամանակ, և ես ամեն ինչ կապացուցեմ. Բալոտելի
5725 դիտում
09:59 30-04-2020
Ես կապացուցեմ, որ Հայկ Մարությանը ստում է, նա իր տեղում չէ․ Արմեն Բեգոյան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2950 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3481 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3280 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»