Տվեք ինձ ժամանակ, և ես ամեն ինչ կապացուցեմ. Բալոտելի
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին համոզված է, որ իրեն ժամանակ է պետք, որպեսզի բազմաթիվ գոլեր խփի իր նոր ակումբի կազմում: 24-ամյա իտալացի խաղացողը անգլիական թիմի շարքերը համալրել է ընթացիկ մրցաշրջանից առաջ, սակայն 8 խաղում խփել է ընդամենը 1 գոլ:
«Ես շնորհակալ եմ երկրպագուների աջակցության համար: Գիտեմ, որ ինձանից սպասումները մեծ են: Տվեք ինձ ժամանակ, և ես կապացուցեմ,որ կարող եմ բազմաթիվ գոլեր խփել, և որ իմ խաղում առկա է հանճարի ձեռագիրը»,-ասել է Բալոտելին: