211652_close_icon
views-count2308 դիտում article-date 17:17 12-04-2019

Ծանրամարտի ԵԱ. Լիաննա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիաննա Գյուրջյանը գրավեց չորրորդ տեղը: Երկամարտում 17-ամյա մարզուհին գրանցեց 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: Այս քաշային կարգում հանդես եկան 7 մարզուհիներ: Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգա նաև Տաթև Հակոբյանը (87 կգ): Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում: 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել և զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից: Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր