Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ է մտել 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում ցույց է տվել 160 կգ արդյունքը:
Հրումում Մկրտչյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ` գլխավերևում պահելով 205 կգ-ը: Գյումրեցի ծանրորդը մոտ էր երկամարտի արդյունքում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուն, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չի կարողացել բարձրացնել 213 կգ-ը, որը թույլ կտար նվաճել ոսկե մեդալ:
Երկամարտում մեր մարզիկը ցույց է տվել 365 կգ արդյունքը` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Հավելենք, որ սա մեր հավաքականի համար առաջին մեդալն էր աշխարհի առաջնությունում, hայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/11/06/canramart/927281]Armsport.am[/url]-ը: