Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը:
Մեր մարզիկը պոկում վարժությունում առաջինը պատվիրել էր 200 կգ, որն առանց դժվարությունների կարողացավ գլխավերևում պահել:
Երկրորդ մոտեցմամբ Մինասյանը բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ: Երրորդ մոտեցման համար Գոռը պատվիրել էր 210 կգ, որը, ցավոք, չկարողացավ պահել գլխավերևում:
Հավելենք, որ փոքր ոսկե մեդալը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ բարձրացնելով 217 կգ և սահմանելով աշխարհի ռեկորդ, հայտնում է Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
https://youtu.be/WulKMPhd-BM?t=2