1612 դիտում
14:23 12-04-2019
Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Լիաննա Գյուրջյանը և Տաթև Հակոբյանը
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչներ՝ Լիաննա Գյուրջյանը (81 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):
Առաջինը հանդես կգա 17-ամյա Լիաննա Գյուրջյանը: 81 կգ քաշային կարգի A խմբի մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:15-ին: Այս քաշային կարգում հայտավորված են ընդամենը 6 մարզուհիներ:
Տաթև Հակոբյանը մեդալի համար կպայքարի 87 կգ քաշային կարգում, որի A խմբի մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում:
89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը:
2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել և զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին:
Նմանատիպ նյութեր
2620 դիտում
17:17 12-04-2019
Ծանրամարտի ԵԱ. Լիաննա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1891 դիտում
12:33 16-04-2023
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնում Հայաստանի առաջին ներկայացուցիչները
3354 դիտում
20:26 29-05-2021
Լիանա Գյուրջյանը՝ Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում