Ռուսաստանի հոկեյի գավաթի հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում հոկեյի Գագարինի Գավաթի կիսաեզրափակիչ շարքի չորրորդ խաղը՝ Ուֆայի «Սալավաթ Յուլաև» և Օմսկի «Ավանգարդի» միջև (2:4), ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով:
Խաղի երրորդ խաղակեսի վերջին վայրկյաններին ակումբների հոկեյիստները ձեռնամարտի են բռնվել: Ծեծկռտուքի արդյունքներով մրցավարները դաշտից հեռացրել է 5 հոկեյիստի:
«Ծեծկռտուքի հրահանգ մեր կողմից չի եղել,- ասել է «Սալավաթ Յուլաևի գլխավոր մարզիչը: - Ի՞նչ իմաստ ունի վերջում կռիվ սկսել: Պարզապես, լարվածությունը հասել էր գագաթնակետին և տղաները չեն կարողացել իրենց տիրապետել»: