211652_close_icon
views-count1702 դիտում article-date 21:35 10-11-2014

Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը կմասնակցի հոկեյի միջազգային մրցաշարին

Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը, որի հիմնական կազմում են Երևանի «Արարատ» հոկեյի ակումբի խաղացողները, մասնակցում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում նոյեմբերի 8-ից մեկնարկած տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարին, որին մասնակցում են նաև Չեխիայի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի հավաքական թիմերը: Միջազգային մրցաշարին, հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Սերպինսկովի մարզչական ղեկավարությամբ, Հայաստանը ներկայացնում են դարպասապահներ Լևոն Ստեփանյանը և Արսեն Գասպարյանը, պաշտպաններ Արգիշտ Խաչատրյանը, Արտյոմ Մանուկյանը, Սամվել Դավթյանը, Սերգեյ Սապեգոն և Արմեն Ղազարյանը, հարձակվողներ Արտյոմ Բազյանը, Ալեքսանդր Օհանյանը, Եգոր Սերպինսկին, Գեորգի Բադալյանը, Գեորգի Բուրդոյանը, Իվան Սարկիսովը, Արթուր Սարգսյանը, Եվգենի Մեխովը և Ռուբեն Մովսիսյանը: Նշենք, որ մեր հավաքականը նախապես 3-օրյա հավաք էր անցկացրել Բելառուսում, որտեղ «Վիտեբսկ» հոկեյի ակումբի հետ ստուգողական խաղի ժամանակ մեր տղաները հաղթանակ են գրանցել` 4:2 հաշվով:

Նմանատիպ նյութեր