Վրացի և ռուս ըմբիշների գոտեմարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարի մինչև 80 կգ քաշային կարգում ռուսաստանցի Իմիլ Շարաֆետդինովի և Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Դաթունաշվիլիի գոտեմարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով:
Գոտեմարտի ավարտին մոտ վրացի ըմբշամարտիկը հարվածել է ռուսաստանցու դեմքին և պատասխան ստացել, որից հետո մարտագորգ են շտապել երկրպագուներն ու մարզիչները, որոնք ծեծկռտուք են սկսել:
Կրքերը հանդարտվելուց հետո երկու կողմերը հաշտվել են և` ինչպես ավելի ուշ հայտնել են, «եղբայրացել»: Նշենք, որ գոտեմարտը ավարտվել է ռուսաստանցի ըմբիշի հաղթանակով:
«Մենք միասին ամբողջ կյանքն ենք անցկացրել, և դեռ 1000 տարի միասին պետք է առաջ գնանք: Վրացին ու ռուս հավերժ եղբայրներ են», հայտարարել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:
Ծեծկռտուքը` 6:20 րոպեից: