211652_close_icon
views-count21350 դիտում article-date 10:17 10-06-2017

ԱԱ-2018. Բոսնիա-Հունաստան. խաղն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018-ի աշխարհի առաջնության ընտրական՝ Բոսնիա եւ Հերցեգովինա – Հունաստան խաղն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով՝ մարզչական շտաբերի, պահեստայինների ու խաղացողների մասնակցությամբ: Նշվում է, որ սկզբից իրար են բախվել «Ռոմայում» թիմակիցներ՝ հարձակվող Էդին Ջեկոն եւ պաշտպան Կոստաս Մանոլասը: Ամենաշատը տուժել է հույների պահեստային կիսապաշտպան Յանիս Յանիոտասը, որի ատամը ջարդել է բոսնիացիների երկրորդ մարզիչը: «Բոսնիացիները պետք է ամաչեն, որ մեր հիմնի հանդեպ հարգանք չդրսեւորեցին: Նման բաները տգեղացնում են ֆուտբոլը», ասել է Մանոլասը: 6 տուրից հետո Հունաստանը H խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը, Բոսնիան՝ 3-րդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր