211652_close_icon
views-count71377 դիտում article-date 12:37 04-04-2019

Ինչպես են առաջացել «Սեքյուրիթի Դրիմ»-ի վնասները

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության մասնակիցներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները շատ պատահաբար, իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաները գնել են «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հաշվին և մինչև իրավապահների կողմից քրեական գործ հարուցելը և ստուգումներ սկսելը (2018 թվականի հունիս ամիսը) ավտոմեքենաները հաշվառված էին «Սեքյուրիթի Դրիմ»-ի անվամբ: «Սեքյուրիթի Դրիմ»-ը ուներ 1 Range Rover, 1 Mercedes Benc, 1 Nissan, 1 Masda (բոլորն էլ 2016 թվականի արտադրության), որոնք շահագործվում էին համապատասխանաբար Գուրգեն Զաքարյանի, Ալեքսան Զաքարյանի, Գ. Զաքարյանի աղջկա՝ Նունե Զաքարյանի և փեսայի, տղայի՝ Մուշեղ Զաքարյանի կողմից, որոնցից վերջին երեքը որևէ առնչություն չեն ունեցել «Սեքյուրիթի Դրիմ»-ի հետ: Առնչություն չեն ունեցել, բայց… հայրիկի՝ պետության հաշվին շռայլությունները չեն ավարտվում մեքենաներով, Բաղրամյան պողոտա 59 հասցեում գտնվող շենքի բնակարանը և 2 ավտոկայանատեղիները ձեռք են բերվել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հաշվին, գտնվում են ընկերության հաշվեկշռում, վերանորոգվել են ընկերության հաշվին, բայց այդ բնակարանում են ապրում Նունե Զաքարյանը և ամուսինը: Ի դեպ, գազի և էլ. Էներգիայի ծախսերը ևս հատուցվում են «Սեքյուրիթի Դրիմ»-ի հաշվին (իրականում՝ ՃՈ-ի հաշվին): Ավագ եղբորից հետ չի մնացել նաև Ալեքսան Զաքարյանը (Սաշիկը, ինչպես ինքն է իր մասին սիրում ասել, հավանաբար մտովի նույնացնելով այլ հայտնի Սաշիկի հետ) 2014 թվականին կնքված կառուցապատման պայմանագրով, հնարամիտ Ա. Զաքարյանը Քանաքեռում գտնվող իր սեփական հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել է «Սեքյուրիթի Դրիմ»-ին, և ընկերությունը ծախսելով ավելի քան 800 000 000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ, իրականացրել է Սաշիկի տան շինարարությունը, վերանորոգումը, կահավորումը և «Սեքյուրիթի Դրիմ»-ի (ՃՈ-ի) հաշվին ամիսներ շարունակ պահել է նաև դենդրոլոգ, ով պատասխանատու էր խոտածածկույթի համար: Այդ շքեղ վերանորոգված, հատուկ պայմանների ապահովմամբ ձևավորված տանը ապրում են Ալեքսան Զաքարյանը՝ ընտանյոք, թեև փորձում են ներկայացնել, թե դա ընկերության գրասենյակն է: Առ այսօր, Սաշիկի տան գազի և էլ. սպառման համար հոսանքը վճարում է «Սեքյուրիթի Դրիմ»-ը (իրականում՝ ՃՈ-ի հաշվին): Կասեն, է՜հ, մարդ են, թող տուն սարքեն, ապրեն, ում են խանգարում: Թող սարքեն, բայց իրենց հաշվին, ապրեն իրենց արդար աշխատանքով, ոչ թե խաբեությամբ՝ պետության հաշվին, պակաս վճարված հարկերի գնով: Այդ ծախսված գումարների ԱԱՀ-ն (20 տոկոսը) «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն հաշվանցել է… և ընկերության հաշվին շինարարություն անելով, փաստացի նվազեցրել է հարկվող շահույթը: Ի դեպ, խաբեության մասով. 2017թվանակի հունիս ամսից մինչև 2018 թվականի հունիս ամիսը (մոտ 1 տարի) Գուրգեն և Ալեքսան Զաքարյանները, գրանցված են եղել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրենի խորհրդականներ՝ յուրաքանչյուրը 1 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձով և այս խաբեությունը ընդատվեց քրեական գործի հարուցմամբ և արագ կարգով 2018-ի հունիսին լուծվեցին նրանց հետ կնքված պայմանագրերը: [b]Շարունակելի… [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր