14168 դիտում
15:02 15-04-2019
Ինչու լուծվեց «Սեքյուրիթի Դրիմ»-ի հետ կնքված պայմանագիրը կամ ինչպես են թոզ փչել մեր աչքերին
Հայաստանի Հանրապետության Նախագահը 2016 թվականին հայտարարեց, որ երթևեկության վերահսկողության համակարգի շահագործման պայմանները պետք է փոխվեն և 50 տոկոս պետությանը, 50 տոկոս մասնավորին տնտեսական ձևաչափը պետք է վերացվի:
Թվում է, թե դա արվել է այդ համակարգով ստացվող նյութական միջոցները պետության, հասարակության պահանջմունքերին առավել արդյունավետ ծառայեցնելու, ֆինանսական միջոցները խնայելու նպատակով: Դա միայն առաջին հայացքից…
ՀՀ ոստիկանության ՃՈ և «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջև 13.06.2011թ. կնքված պայմանագրի 3.4.11. կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից /13.06.2011թ./ 5 տարվա ընթացքում, Սեքյուրիթի Դրիմը պարտավոր է ապահովել, երթևեկության վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտման արձանագրության և որոշումների ավտոմատ տպումը:
Դա մինչև օրս արվում է անձնակազմի /մարդկային ռեսուրսի/ միջոցով, որի ծախսը տարեկան կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ:
Պայմանագրի 3.4.12. կետով, անհրաժեշտության դեպքում, 5 տարին մեկ, կամ փոխադարձ համաձայնությամբ այլ ժամկետում, պատվիրատուի պահանջով երթևեկության համակարգերը պետք է արդիականացվեն:
Սեքյուրիթի Դրիմը համակարգի շահագործման, վերանորոգման վրա կատարվող ծախսերի մեծ չափերը բացատրում է համակարգի մաշվածությամբ և կիրառված տեխնոլոգիաների հին լինելով:
2017թվականին մոտենում էր արդիականացման ժամկետը…
Պայմանագրի 3.4.13. կետով, Սեքյուրիթի Դրիմը պարտավոր էր ապահովել արագաչափ սարքերի տեսանկարահանումը լրացուցիչ սարքերի կամ տեխնիկայի միջոցով:
Պայմանագրային այս պայմանը, Սեքյուրիթի Դրիմը չի կատարել և դրա արդյունքում 2 տասնյակ արագաչափեր հանցագործության արդյունքում վնասվել են, շարքից դուրս են եկել, իսկ քննությամբ մեղավորներին պարզել հնարավոր չէ… երեք արագաչափեր ամբողջությամբ հափշտակվել են և պետությանը պատճառված վնասը կազմում է 36 միլիոն ՀՀ դրամից ավելի: Հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելը իրավապահների համար կլիներ ընդամենը ժամանակի հարց, եթե Սեքյուրիթի Դրիմը պատշաճ կատարեր իր պայմանագրային պարտավորությունը և տեղադրեր արագաչափերը հսկող տեսախցիկները:
«Սեքյուրիթի Դրիմ»-ը ունեցել է պայմանագրային չկատարված պարտավորություններ, սակայն 2017թվականի փետրվար ամսին թերի կատարվածի համար պայմանագրով սահմանված պատիժների փոխարեն ստացել է… պայմանագրային արժեքից ավելի 150 միլիոն դրամ:
Իրականում, պայմանագրի լուծումը փրկել է «Սեքյուրիթի Դրիմ»-ին իր պարտավորությունների հետագա չկատարումից և փաստացի վերացել է այդ պարտավորությունների չկատարման համար ՀՀ-ի կողմից քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը…:
Պետության կարիքների համար գույքի գնման 2011թվականի հունիսի 13-ի կնքված պայմանագրի լուծմամբ /գումարների 50/50 տոկոսային բաշխման ձևաչափ/ և 2017թվականի փետրվարի 15-ին կնքված գույքի հավատարմագրային պայմանագրի կնքմամբ /90 տոկոսը՝ պետությանը, 10 տոկոսը՝ Սեքյուրիթի Դրիմին, բաշխման ձևաչափում, պետության եկամուտները տոկոսային հարաբերակցությամբ փաստացի փոփոխություն չկրեցին, քանի որ մուտք լինող գումարների 60 տոկոսը շարունակում է ծախսել Սեքյուրիթի Դրիմը, Էլլիպսի հետ միասին, փոխարենը՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ը ազատվեց իր պարտավորությունների բեռից…
Շարունակելի…
Նմանատիպ նյութեր
877 դիտում
19:20 01-08-2023
Իշխանությունն էլի փորձում է, ինչպես Պռոշյանը կասեր՝ «թոզ փչել» երևանցու աչքերին․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
16699 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ